Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 22-ին, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կողմից իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ արարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայությունում կազմակերպված աշխատանքային հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից Եվգենյա Իվանովան, ԱՄՆ ոլորտային փորձագետ. պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և ծառայության մի քանի աշխատակիցներ:
Եվգենյա Իվանովան ներկայացրեց պրոբացիայի ծառայությունում կիրառվելիք էլեկտրոնային տարբերակով ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը։ Պարզաբանեց դրա կիրառման հետ կապված հարցերը։
Նրա խոսքով, այս գործիքի մշակումը ծրագրով նախատեսված ՊՎԾ համակարգում գործող օրենսդրական կարգավորումների, լավագույն փորձի, մոդելների վերլուծության մի մասն է կազմում։ Նախատեսում են, որ ծառայությունում կկիրառվի այս բազան, որը կնպաստի ճիշտ գնահատելու կարիքները և ռիսկերը։
Հավելենք, որ ծրագրով նախատեսված մոնիթորինգի գործընթացի ժամանակ կդիտարկվի նաև այս գործընթացի իրագործումը:
Նշենք, նաև, որ հանդիպման ժամանակ պրոբացիայի ծառայության աշխատակիցները ևս տարբեր առաջարկություններով հանդես եկան: