Commitment to Constructive Dialogue

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի կողմից իրականացվում է մշտադիտարկում Վանաձոր քաղաքի նախապես ընտրված 15 կառույցներում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն¦ ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի «հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանության» առանձնահատուկ նպատակին ուղղված՝ «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիայի անդամ հանդիսացող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության կողմից ֆիզիկական միջավայրի մատչելիության մշտադիտարկում է իրականացվում Վանաձոր քաղաքի նախապես ընտրված 15 կառույցներում: Արդեն իսկ ֆիզիկական միջավայրի մատչելիության մշտադիտարկում իրականացվել է Լոռու մարզպետարանում, Վանաձորի քաղաքապետարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժնում, ԴԱՀԿ Վանաձորի գրասենյակում, Անձնագրային և վիզաների վարչության Վանաձորի բաժանմունքում, Սոցապ. ծառայության Վանաձորի տարածքային բաժնում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում և նոտարական գրասենյակներից մեկում: Նշված կառույցների աշխատակիցները հնարավորինս աջակցել են մշտադիտարկման գործընթացին: