Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Կապանում կայացավ «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին օրենքի նախագծի քննարկում, ֆինանսական ռեսուրների մատչելիությունը ՓՄՁ և գյուղատնտեսական ոլորտում» թեմայով սեմինար-դասընթաց:
Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ ՔՀԿ ինկուբատորի մասնակիցները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող՝ Տիգրան Գասպարյանը սեմինար-դասախոսության ձևով ներկայացրեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» օրենքի նախագիծը, հաշտարարի լիազորությունները, հաշտարարի կողմից քննարկման ենթակա դիմումները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:
Գյուղատնտեսական և վարկային խորհրդատուներ Անժելա Ալեքսանյանը և Արտեմ Մկրտումովը ներկայացրին գյուղատնտեսական ոլորտի վարկային ռեսուրսների առավելությունները։ Նրանք խոսեցին նաև պետական ծրագրերով սուբսիդավորվող վարկատեսակների մասին:
Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դասընթացավարներին ուղղել իրենց հուզող հարցերը՝ քննարկվող թեմայի վերաբերյալ: