Commitment to Constructive Dialogue

«ՀամաԶարԿ» կոալիցիա

«ՀամաԶարԿ» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան իրականացնում է  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

«ՀամաԶարԿ» կոալիցիան ստեղծվել է 2018 թվականին: Այս տարվա հոկտեմբերի 4-ին տեղի ունեցել կոալիցիայի առաջին նիստը, որի ժամանակ  հաստատվել է կոալիցիայի կանոնակարգը, ընտրվել կառավարման խորհուրդը, ինչպեսև նոր անդամներ ընգրկվեցին դրանում:

Ներկայումս կոալիցիային անդամակցում է 34 կազմակերպություն՝ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից: 

Կոալիցիայի նպատակներն են.

  1. բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
  2. նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ամրապնդմանը
  3. նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը համայնքային կառավարման մեջ։
  4. Զարգացնել  մոնիթորինգի,  հանրային վերահսկողություն իրականացնելու  և համայնքային ծրագրերի իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
  5. Նպաստել տեղական ինքնակառավարման բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը։
  6. Նպաստել ՏԻՄ երի հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը։

Կոալիցիայի խնդիրներն են.

  1. Իրականացնել համայնքային զարգացմանն ուղված ծրագրեր, այդ թվում համայնքային ծառայությունների մատուցման, համայնքային բյուջեների արդյունավետ այլընտրանքային տարբերակների մշակումների   իրականացման ոլորտներում, դրանց արդյունքները հանրայնացնել և արդյունքներից բխող առաջարկություններ ներկայացնել պատկան մարմիններին:
  2. Զարգացնել ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության հարթակը` Հայաստանում զարգացման և համագործակցության կազմակերպական կառուցակարգերի, այդ թվում համայնքապետարաններին կից անկախ մարմնի ստեղծման, բնակչության իրազեկման բարձրացվածության և ակտիվ ներգրավման քաղաքականությունների ներդրման նպատակով:
  3. Մշակել և իրականացնել ծրագրեր՝ ուղղված հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը, օգտագործելով նաև ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
  4. Իրականացել համայնքային զարգացման տարաբնույթ ոլորտային ծրագրեր:
  5. ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և կարողությունները ամրապնդելու նպատակով կազմակերպել սեմինարներ, ուսուցումներ և այլ միջոցառումներ:
  6. Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:
  7. Համագործակցել ոլորտի շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
  8. Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել համայնքային ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:

Կոալիցիայի անդամների ցանկ

«ՀամաԶարկ» կոալիցիայի կանոնակարգ