Commitment to Constructive Dialogue

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհորդը:

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան  իրականացնում է  «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

Կոալիցիայի հիմնադիր համաժողովի ընթացքում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ կոալիցիայում ընդգրկվող կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի է և բարձր հեղինակություն ունի:  

10 քաղաքացիական հասարակության կազմակերպությունից բաղկացած կոալիցիայի հիմնադրումից և կանոնակարգի հաստատումից հետո ընտրվեց կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 9 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: 

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան իրականացնելու է ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքները պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը:

«Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի  շրջանակներում կոալիցիան նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղություններով՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր անդամներն են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի ուժ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Ազատ լրագրողների ասոցիացիա»,  «Ազատ քաղաքացի», «Լրագրողներ հանուն ապագայի», «Քաղաքացի-հարկատու բիզնես», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարդու իրավունքների միջազգային հանրություն», «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունները: