Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան իրականացնում է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիրը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Կոալիցիայի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 17-ին, որի ժամանակ ընդունվել է կոալիցիայի հռչակագիրն ու կանոնակարգը:
Կոալիցիայի նպատակները և խնդիրներն են՝
1) նախաձեռնել համայնքներում վերականգնվող էներգետիկայի ներդրումների խթանման համար կարգավորող-օրենսդրական դաշտի բարեփոխումներ,
2) նախաձեռնել և աջակցել համայնքային գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և/կամ բարելավման ու առաջխաղացման գործընթացներին,
3) նպաստել Քաղաքապետների դաշնագրի անդամ քաղաքներում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման ուղղությամբ ծրագրերի, միջոցառումների և բյուջեների մոնիթորինգի արդյունավետ իրագործմանը,
4) նպաստել ՏԻՄ-երի էներգարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների և կարողությունների զարգացմանը՝ կարևորելով կին մասնագետների ներգրավումը գործընթացում,
5) բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման, ջատագովության և մոնիթորինգի իրականացման գործում՝ համագործակցելով ոլորտային նախարարությունների և համապատասխան պետական մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև այլ շահառուների հետ,
6) բարձրացնել կանանց մասնակցությունը էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ և կլիմատիկ զարգացման ոլորտում, այդ թվում նաև համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում,
7) ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները,
8) Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը,
9) Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ,
10) իրականացնել թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ: