«Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը», իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է Գյումրի և Գավառ քաղաքներում հիմնել «Բիզնես հաշտարարի» պիլոտային գրասենյակներ, հետևյալ հասցեներում.
«Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ», Գյումրի, Վ. Սարգսյան 111/3 հասցեում։
«Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ, ք․ Գավառ, Սայադյան 27
Գրասենյակների բացումը տեղի կունենա միաժամանակ՝ սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին: