Commitment to Constructive Dialogue

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվեց

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ստորագրվեց Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ քաղհասարակության կազմակերպությունների  հուշագիրը: 

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհով իրականացվող «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակում:

Կոալիցիայի ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են.

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» հասարակական կազմակերպությունը , ի դեմս նախագահ Ժաննա Ալեքսանյանի, 

 *«Հավասար իրավունքներհավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանցհասարակական կազմակերպությունը , ի դեմս նախագահ Անուշ Ասլանյանի,

*«Իրավունքի Ուժ» հասարակական կազմակերպությունը), ի դեմս նախագահ Արման Ղարիբյանի, 

Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Լիլիթ Թադևոսյանի, 

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Օլեգ Դուրգարյանի

Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Բելլա Շիկարյանի

Տնտեսական Իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ի դեմս նախագահ Մովսես Արիստակեսյանի, 

Քաղաքացի, Հարկատու-Բիզնես իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Էդուարդ Բադալյանի, 

Լրագրողներ հանուն ապագայի»հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Սուրեն Դեհերյանի

*«Ազատ քաղաքացի, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը , ի դեմս Հովսեփ Խուրշուդյանի:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: