Commitment to Constructive Dialogue

Կին փորձագետների համար դասընթաց՝ «Կայուն էներգետիկայի ոլորտում համայնքային գործունեության վերահսկողության գործիքները․մեթոդական ուղեցույց» խորագրով

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 17-ին Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Կայուն էներգետիկայի ոլորտում համայնքային գործունեության վերահսկողության գործիքներըմեթոդական ուղեցույց» խորագրով կին փորձագետների համար վերապատրաստման և կարողությունների հզորացման ուսուցողական դասընթացը։

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին էներգետիկայի ոլորտում ներդրումների հիմնական խոչընդոտները, համայնքների կայուն էներգետիկ զարգացման ծրագրերը, կանանց  մասնակցության կարևորությունը այդ գործընթացներում և «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները՝ կոչված աջակցելու նշված խնդիրների լուծմանը։ Ներկայացվեց յուրաքանչյուր ոլորտի համար ելակետային տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտությունը, հաշվարկային մեթոդիկան, կանաչ գնումների կարևորությունը և ՔՀԿ-ների առաքելությունը՝ մշտադիտարկելու և վերհանելու առաջացող խնդիրները։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը նշեց, որ կայուն էներգետիկայի ոլորտում հույժ կարևոր է հասարակության վերահսկողության և մշտադիտարկման դերը, և ՔՀԿ-ներին ու անկախ փորձագետներին, այս ոլորտում իրազեկ քաղաքացիական դերակատարում ունենալու համար, անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ։ Այս հզորությունների ստեղծմանն էլ հենց նվիրված է այս աշխատաժողովը։

Դասընթացին մասնակցում էին ծրագրի շրջնականերում թիրախային Արթիկ և Ապարան համայնքներից շուրջ 20 փորձագետ։

Դասընթացին ներկա էր նաև Արթիկի քաղաքապետը, ով կարևորեց իրազեկման միջոցառումները և ՔՀԿ-ների դերը կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։