Commitment to Constructive Dialogue

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հիմնադրված (ու հզորացվելիք) բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտների կոալիցիաների կարողությունների զարգացման հայտերի ներկայացման հրավեր

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին

 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի նպատակը.

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները փաստում են, որ հանրային մի շարք ոլորտներում առկա են խնդիրներ, որոնց լուծման և արդյունքների նվաճման համար հարկավոր է ՔՀԿ սեկտորի համատեղ ջանքերն ու մասնակցությունը, Կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, բարելավումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։ Այս գործողությունները կարող են իրականացվել ինչպես ստեղծված և գործող ՔՀԿ-ների կոալիցիաների, այնպես էլ նոր ստեղծվելիք կոալիցիաների և առանձին ՔՀԿ-ների կողմից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 2 տեսակի ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին): ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) ենթադրամաշնորհներ կտրամադրվեն երկու փուլով.

Ծրագրի այս փուլում հայտարարվում է բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը, որի նպատակներն են՝

Նպատակ

  1. Սույն ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հիմնադրված կամ հզորացվելիք ՔՀԿ-ների ոլորտային կոալիցիաների կարողություների զարգացումն է։

Շահառուներ.

Սույն ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներին համապատասխան ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել  առաջին փուլում հաղթող ճանաչված այն բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտների կոալիցիանը (ցանցերը), որոնց ծրագրերը Ծրագրի թիմի կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներները։

Բյուջե

ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլում Ծրագիրը կօժանդակի առաջին փուլում հաղթող ճանաչված բիզնեսի և գյուղատնտեսության 2 ՔՀԿ-ների կոնսորցիումներին, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ մինչև 8,500,000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Դիմողներից պահանջվում է կատարել գումարային ներդրում ենթադրամաշնորհային ծրագրին՝ հայցվող ֆինանսավորման 10%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։

Բյուջեի մինչև 25%-ը պետք է կազմեն աշխատավարձի ծախսերը, մինչև 25%-ը` փորձագետների  վճարները։

Ենթադրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ կատարվող, ինչպես նաև ենթադրամաշնորհի հետ առնչություն չունեցող ծախսերը չեն ընդունվի:

Ենթադրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%), որի մասին նախապես գրավոր կարգով պետք է տեղեկացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատասխանատու անձը՝ ստանալու նրա գրավոր համաձայնությունը։ Ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%) գերազանցող գումարի կամ ենթադրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է կատարվեն ենթադրամաշնորհային պայմանագրի՝ երկկողմ հաստատված գրավոր փոփոխությունների տեսքով: Բյուջեի տրամադրման կարգավորումները նախատեսված են ԻՀԱ դրամաշնորհային քաղաքականության 5-րդ գլխում։

Դրամանաշնորհային հայտը ներկայացելու կարգը

Հաղթող ճանաչված հայտատուները (ենթադրամաշնորհային ծրագրին դիմած կոնսորցիումի ամբողջ կազմը) համաձայնում են պարտադիր կերպով մասնակցել մեկօրյա քննարկման Ծրագրի ներկայացուցիչների հետ ենթադրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ փորձագիտական, այդ թվում՝ ֆինանսական խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ծանոթություն 1. Վերը նշված դասընթացին և քննարկմանը մասնակցելուց հրաժարված ՔՀԿ-ների կոնսորցիումի հետ ենթադրամաշնորհային պայմանագիր չի կնքվի:  

Ժամկետներ.

Ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը պետք է լինի 5.5 (հինգ ու կես) ամիս։

Այլ պահանջներ.

Ենթադրամաշնորհային ծրագրի առաջարկը, հավելվածները և կից փաստաթղթերը պետք է ստորագրված լինի Ծրագրի կոնսրոցիումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից և կնիքված լինի տվյալ ՔՀԿ-ի կնիքով:

Հայտը ենթադրամաշնորհային ծրագրի կոնսորցումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և տվյալ ՔՀԿ-ի կնիքով կնքված էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՔՀԿ-ների կոալիցիայի  կարողությունների զարգացման ենթադրամաշնորհային հայտ»:

Ուշադրություն. առձեռն ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Սույն փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 12-ը՝ ժամը 23:59-ը:

Ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հետ չեն վերադարձվի հայտատուին, անկախ այն հանգամանքից` հայտը ընդունվել է, թե ոչ: Պահանջվում է ուղարկել փաստաթղթերի միայն մեկ փաթեթ:

Ենթադրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են՝ ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականության համաձայն։

Առաջին փուլի ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն  2019թ. հունվարի 15-ին: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am:

Հաղթող հայտատուների հետ ենթադրամաշնորհային պայմանագրեր կստորագրվեն 2019թ. հունվարի 15-ին։ Դրամաշնորհների իրականացման սկիզբը 2019թ.-ի հունվարի 16-ն է։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Իրավաբանների հայկական ասոցիացիայի դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանի հետ՝ զանգահարելով +37410 540199 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով:   

Ծանոթություն 2.

Հայտարարության մեջ նշված ժամկետները և պայմանները անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել։ Փոփոխությունների դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am։

Ուշադրություն.

Այն հայտերը, որոնք կներկայացվեն սահմանված ժամկետից ուշ և/կամ չեն ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմանններին, չեն դիտարկվի:

Սույն հայտարարությանը կից փաստաթղթերը.

  1. Ենթադրամաշնորհային առաջարկի հայտ,
  2. Հավելված 1. Ծրագրի տրամաբանական կառուցվածք,
  3. Հավելված 2. Ծրագրի բյուջե,