Commitment to Constructive Dialogue

Համայնքի Զարգացման Ծրագիրը՝ Իրատեսական

Ծրագրի անվանումը. Համայնքի Զարգացման Ծրագիրը՝ Իրատեսական

 

Կազմակերպության անվանումը. Սիսիանի Կանանց Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամ

 

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.503.500 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.950.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 500.000 ՀՀ դրամ:  

 

Սիսիանի Կանանց Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամը կարևորում է Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, բարելավվումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։

Ծրագրի նպատակն է նպաստել Սիսիանի համայնքի զարգացման հնգամյա ծրագրի իրատեսական դարձնելուն՝ հանրության մասնակցությամբ:  Հաշվի առնելով այն փաստը, որ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը հիմնականում ձևական փաստաթուղթ է, որ կազմում է համայնքապետարանը և ներկայացնում ավագանու հաստատմանը:  Ծրագրի շրջանակում նախատեսում ենք կազմակերպել հանրային քննարկումներ  Հնգամյա Ծրագրի կրթության, աղբահանության և շինարարության ոլորտների  վերաբերյալ: Հնգամյա ծրագրի դրույթերը ավելի իրագործելի լինելու հետ կապված անցկացնել մոնիտոինինգ (սոցհարցումներն միջոցով), և ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել ՏԻՄ-ին, համայնքի ՔՀԿ-ներին և ակտիվ բնակիչներին: Որի արդյունքում կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում՝ այն դարձնելով առավել իրատեսական: Համայնքի զարգացման հնգամյա (վերատպված) ծրագրում կատարված փոփոխությունները հանրայնացնել՝ դրանք տեղադրելով ինչպես համայնքապետրանի կայքում, այնպես էլ Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի ֆեսբուքյան էջում: