Ծրագրի անվանումը. «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի»
Կազմակերպության անվանումը. «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 4.914.651 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.423.186 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 491.465 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. Երևան, Գյումրի
Ծրագիրն ուղղված է նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության խնդիրներին, որոնք առաջանում են նրանց անդամներից որևէ մեկի՝ ժամանակավոր աշխատանքի անցնելու դեպքում: Քաղաքացու ժամանակավոր աշխատանքի անցնելը, ըստ էության, իջեցնում է ընտանիքի անապահովության սահմանային միավորը, որից հետո նպաստառու ընտանիքը, կոնկրետ ժամանակահատվածում այլևս չի օգտվում պետական աջակցությունից: Ծրագրի նպատակներն են՝նպաստառու ընտանիքների շահերի, նրանց անդամների իրավունքների պաշտպանության հարցում գործատուների, սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների դերի գնահատումը՝ ժամանակավոր աշխատանքի հետ կապված խնդիրների հաղթահարման գործում, նպաստառու ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանության պաշտպանության հարցերում նրանց անդամների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակումը, պետական նպաստների համակարգի բարելավմանն ու արդարության մակարդակի բարձրացմանն ուղղված թիրախային առաջարկների մշակումը ու պատկան մարմիններին ներկայացումը: Որպես ծրագրի առանձնահատուկ նպատակ դիտարկվում է՝ նպաստառու ընտանիքների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակում առավել կենսունակ մեխանիզմների մշակումը ու կենսագործմանը նպաստելը՝ այդ ընտանիքների անդամների ժամանակավոր աշխատանքի անցնելու պատճառով ստեղծված խնդիրների հաղթահարման առաջնահերթությամբ: