Commitment to Constructive Dialogue

«Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար»

Ծրագրի անվանումը. «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» 

 

Կազմակերպության անվանումը. «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ

 

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.500.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.950.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:   

 

Իրականացման վայրը. ՀՀ

 

Սույն ծրագրով Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն գյուղերում ՔՀԿ-ՏԻՄ-Կառավարություն սերտ համագործակցությամբ հաստատակամորեն փորձ է արվում փոխելու և բարելավելու պետական և համայնքային քաղաքականությունը ականապատման պատճառով հողամասերի մեծ կորուստ ունեցող բնակչության նկատմամբ: Ծրագրի շրջանակներում ստեղծված մասնագիտական  խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են համայնքապետարանների, մարզպետարանի ու քաղհասարակության ներկայացուցիչներ և ղեկավարվելու է հատուկ ծրագրով հրավիրված փորձագետի կողմից, քննարկվելու, վեր է հանվելու այս հատվածում կուտակված խնդիրները և մշակվելու է սահմանամերձ հատվածի գոտիավորման և ականապատված հողամասերի սեփականատերերին փոխհատուցման վերաբերյալ կառավարության որոշման նախագծեր և ուղարկվելու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն հավանության արժանացնելու և կառավարության հաստատման ներկայացնելու համար:  Ծրագրով նախատեսվում է նաև վերոնշյալ երկու համայնքներում ընտրել հողամասերի լուրջ կորուստներ ունեցող և սակավ հողամասերով գոյատևող բնակչությունից կազմված մեկական խումբ՝ ծրագրով հրավիրված փորձագետների կողմից գինեգործության,  չրագործության և ՏԻՄ օրենսդրության վերաբերյալ ամբողջական դասընթաց անցնելու համար: Ծրագրի ավարտին բնակչության գյուղարտադրանքը ըստ արժանավույն ներկայացնելու, գովազդելու  և գյուղական տուրիզմը խթանելու համար, որն իր հերթին լավագույնս կխթանի նոր գնորդներ հայտնաբերելուն, կազմակերպելու ենք գյուղմթերքների փառատոն, որը ՔՀԿ-ՏԻՄ-մարզպետարան համաձայնությամբ ու համագործակցությամբ դառնալու է ավանդական: