Commitment to Constructive Dialogue

Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն

Ծրագրի անվանումը. «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն»

Կազմակերպության անվանումը. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.430.500 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.885.250 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 545.250 ՀՀ դրամ:   

Իրականացման վայրը. ՀՀ

Ծրագրի նպատակը. նպաստել ՀՀ-ում       կյանքի            դժվարին            իրավիճակում

գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ:

Ծրագրի խնդիրները

  1. Վեր հանել ՍԱՏԳ-ների( ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ) և սոցիալական պաշտպանության այլ պետական գերատեսչությունների կողմից կյանքի  դժվարին   իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքներին  տրամադրվող ծառայությունների խնդիրները, իրականացնելով կարիքի գնահատում առավել խոցելի 20 ընտանիքների շրջանում, որոնք կընտրվեն թիրախ  ՍԱՏԳ-ների կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում, նախապես մշակված ինդիկատորներով    : Ոսումնասիրել թիրախ ՍԱՏԳ-ների կողմից մատուցվող դեպքի վարման ծառայությունների հասանելիությունը, իրականացնել նրանց կողմից շահառուների հետ տարվող աշխատանքները դեպքերի վերհանման և լուծման մշտադիտարկում: Վեր հանել  առկա գործիքակազմերի և իրական հնարավորությունների համապատասխանությունը, չափել քաղաքացիների  իրազեկվածությունը, և ներգրավածության աստիճանը ՍԱՏԳ -ի կողմից դեպքի վարման գործառույթների վերաբերյալ:
  2. Մասնակցային մեթոդով մշակել առաջարկ փաթեթ՝ ուղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված  ՍԱՏԳ-ների կողմից կիրառվող մեխանիզմների բարելավմանը : Մշակված մեխանիզմները պիլոտային ձևաչափով կիրառել թիրախ ՍԱՏԳ-ների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված կարիքի գնահատման արդյունքում ընտրված  առավել խոցելի  8 ընտանիքների հետ աշխատանքում, մշակելով և իրականացնելով այդ ընտանիքների  8 սոցիալական ծրագիր: Տեղական պիլոտի հաջողված դեպքերի հիման վրա մշակել առաջարկությունների  վերջնական փաթեթ և ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն :
  3. Ներգրավել շահագրգիռ կողմերն/ ՀԿ-ներ,ԶԼՄ ներ, պետական և մասնավոր կառույցներ/ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավման պրոցեսին : Արդյունքում   Ստեղծելով «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության  ցանց »  կոալիցիան: