Commitment to Constructive Dialogue

Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում

Ծրագրի անվանումը. «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում»

Կազմակերպության անվանումը. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.568.300 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության

հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 568.300 ՀՀ դրամ:  

Իրականացման վայրը. ՀՀ

Ծրագրի նպատակն է․նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:

Ծրագրի հատուկ նպատակներն են`

  • Ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները,
  • Շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները,
  • Նպաստել Հայաստանում ԲԵԱ զարգացման շուրջ միջսեկտորալ և ՔՀԿ-Կառավարություն-ՏԻՄ համագործակցության ձևավորման,
  • Բացահայտել միջազգային ցանցերին անդամակցելու հնարավորություններն ու նպաստել ԲԵԱ տեղական ցանցի ձևավորմանը:

Ծրագրի խնդիրներին հասնելու համար և ծրագրի իրականացման ընդհանուր տրամաբանությունից ելնելով՝ գործողությունները դասակարգվում են հետևյալ կերպ.

  • Տվյալների վերլուծության գործողություններ,
  • Կարծիքի հավաքագրման գործողություններ,
  • Ջատագովման գործողություններ,
  • Ցանցային համագործակցության գործողություններ: