Ծրագրի անվանումը. «Հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված են ընտանեկան բռնությունից»
Կազմակերպության անվանումը. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.538.500 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.985.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 553.850 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի նպատակն է․ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ու բռնության կանխարգելմանը:
Պետք է պարզել, թե արդյոք կան հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցում, ապաստարաններ և նրանց շրջանում իրազեկում: Սույն ծրագրով նախատեսում ենք հանրապետության տարածքում հետազոտություն անցկացնել, որը պարզելու է հաշմանդամություն ունեցող անձանց դեմ իրականացված բռնության դեպքերը, նրանց իրազեկության աստիճանը, համապատասխան մարմիններին դիմելու ընթացքը և ստացված ծառայությունի մատչելիության որակը: Հետազոտության շնորհիվ նաև պարզելու ենք թե քանի հաշմանդամություն ունեցող անձ է դիմել աջակցություն տրամադրող կազմակերպություններին և գործող ապաստարաններ օրենքի ընդունումից հետո: Հետազոտությունը անցկացվելու է հաշմանդամություն ունեցող 100-105 անձանց շրջանում, ֆոկուս խմբային մեթոդով: Ինչպես նաև լինելու են առցանց հարցումներ այլ 50-70 անձանց շրջանում, առավել արդյունավետ հետազոտություն ունենալու համար: Նախատեսվում է կազմել ապաստարանների և բռնություն վերապրած անձանց մատուցվող ծառայությունների մատչելիությունը և ներառականությունը գնահատող չափորոշիչների ձևանմուշ, որի միջոցովկուսումնասիրվեն գործող ապաստարանների և մատցուցվող ծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ներառականությունը հաշմանդամության տեսանկյունից, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը, ինչպես նաև դրա համապատասխանությունը միջազգային պարտավորություններին: