Ծրագրի անվանումը. Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բարելավում`գործընկերային համատեղ ուժերով
Կազմակերպության անվանումը. «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.500.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.950.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի նպատակն է․ ծավալել կառուցողական երկխոսություն պետական, հասարակական և մասնավոր սեկտորների միջև`նպաստելու Բիզնես ոլորտի զարգացմանը:
Իրականացնելով մոնիթորինգ, կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ, խթանելով պետական, հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցությունը՝ ապահովել նրանց մասնակցությանը ՀՀ մարզերի համայնքներում բիզնես ռազմավարության բարելավման, իրականացման գործընթացներում: Նպաստել հասարակական կազմակերպությունների ներգրավմանը բիզնես ոլորտի զարգացման գործում: Նպաստել համացանցային բիզնեսի զարգացմանը` հանրապետությունում ստեղծելով նորարարական համացանցային գործիք:
Ծրագրի իրականացման արդյունքում տարածաշրջանում գործընկերային հարթության վրա կհամագործակցեն պետական, հասարակական, մասնավոր կառույցներն ու գիտական շրջանակների ներկայացուցիչները, համատեղ ջանքերով կմշակվի և ՀՀ կառավարությանը կներկայացվի մարզերի համայնքներում բիզնես ոլորտի զարգացման զեկույց-առաջարկ, որը հիմնված կլինի հենց ոլորտում գործող կառույցների և ոլորտի գիտական հետազոտություններ իրականացնողների առաջարկների վրա, որոշակի ձևաչափով կներառվի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերում և էական նշանակություն կունենա Հայաստանի մարզերում բիզնես ոլորտի հետագա զարգացման արդյունավետ կազմակերպման համար։ Մոնիտորինգի, հանդիպումների արդյունքում վերհանելով ոլորտային խմդիրներն ու որոշակի լուծումներով կխթանվի պետական-հասարակական-մասնավոր սեկտոր համագործակցությունը, կապահովվի նրանց մասնակցությունը ՓՄՁ ռազմավարության բարելավման և իրականացման գործընթացներում, և արդյունքում կունենանք շոշափելի ազդեցություն ոլորտում պետական քաղաքականության վրա:Շնորհիվ իրականացրած սոցիալական մարքեթինգի` կզարգանան հասարակական կազմակերպությունները, կզարգանա սոցիալական ձեռնարկատիրությունը: Կստեղծվի և կզարգանա նորարարական համացանցային նոր գործիք: