Ծրագրի անվանումը. «Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված՝ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմարաշեն, Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ, Կոտայքի մարզի Եղվարդ, Ակունք, Ձրվեժ, Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Վայոց Ձորի մարզի Արենի, Գլաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի, Ալավերդի, Ստեփանավան, Մեծավան, Տաշիր, Օձուն համայնքներում կառավարման, արդյունավետության ուսումնասիրություն»
Կազմակերպության անվանումը. «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5 500 000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.950.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի հիմնական նպատակ՝
Ծրագրի թիրախ ՏԻՄ ոլորտում վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության մոնիթորինգը, բարելավումը (մշակում, վերանայում, ջատագովություն) և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը:
Ծրագրի առանձնահատուկ նպատակ՝
Ծրագրի թիրախ ՏԻՄ ոլորտում երկու խնդրի՝ 1. ընտրված համայնքներում խոշորացման ընթացիկ արդյունքները և կառավարման արդյունավետությունը և 2. համայնքների խոշորացման երրորդ փուլում կիրառված խոշորացման երեք մոդելի արդյունավետության համեմատականը, վերհանում և դրանց վերաբերյալ հանրային քաղաքականությունների մոնիթորինգի, բարելավման (մշակում, վերանայում, ջատագովություն) իրականացում՝ համագործակցելով ՏԻՄ-երի, պետական մարմինների և այլ դերակատարների հետ՝ ապահովելով այդ գործընթացում ՔՀԿ-ների մասնակցությունը:
Ուսումնասիրությունն իրականացվելու է ՏԻ հետևյալ բնագավառներում՝ տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, համայնքային սեփականություն, զարգացման ծրագրեր և ֆինանսներ, համայնքի կառավարում, համայնքային ծառայություններ, տեղական ժողովրդավարություն:
Խոշորացված համայնքներում բարեփոխումների արդյունավետության համապարփակ գնահատումը նախատեսվում է կատարել ինդեքսավորման՝ համաթվի հաշվարկի, մեթոդով: Համաթվի հաշվարկման շնորհիվ՝ հնարավոր է կատարել չափելի գնահատում, արդյունքում ունենալ խոշորացված համայնքների գործունեության թվային գնահատական, փաստարկված վերլուծություններ իրականացնել և մշակել առաջարկություններ: