Ծրագրի անվանումը. «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիտորինգ»
Կազմակերպության անվանումը. «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5 495 000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4 945 500 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 549 500 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. Երևան
Ծրագրի նպատակն է․նպաստել Հայաստանում սոցիալական արդարության կայացմանը և միջազգայնորեն ճանաչված մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:
Հանրային քաղաքականության մոնիթորինգի, ջատագովության, կառավարության հետ երկխոսության և արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման միջոցով նպաստել հանրային սպասարկման ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը:
Ծրագրի ուղղակի շահառուներն են. 7 սուպերմարկետների ավելի քան 300 աշխատողները, հսկիչ վաճառողները՝ 16-35 տարեկան անձինք: Ծրագիրը հատուկ շեշտադրում է կատարում 18-35 տարեկան աղջիկների և կանանց վրա, քանի որ թիրախային տնտեսվարողների մոտ այս տարիքային խմբի կանայք մեծամասնություն են կազմում և հենց նրանք էլ ենթարկվում են աշխատանքային խտրականության: