Ծրագրի անվանումը ` «Հասանելի բուհական կրթություն»
Իրականացնող կազմակերպություն՝ Գործընկերություն և ուսուցում/ԳՈՒՄ ՀԿ
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներ
Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
Ծրագրի բյուջեն՝ 5,500,000 AMD Դոնորից պահանջվող գումար: 5,000,000 AMD Կազմակերպության ներդրում: 500,000 AMD
Ծրագրի հիմնական նպատակը՝ Նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով: Բացահայտել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության ոլորտում առկա խնդիրները և կոռուպցիոն ռիսկերը՝ իրականացնելով մասնակցային մոնիթորինգ։ Նպաստել կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ իրականացնելով նոր ընթացակարգերի ներդրմանն ուղղված ջատագովություն։
Ծրագրի շահառուներն են՝ ԳՊՀ-ի թվով՝ 1274 ուսանող, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղի թվով 180 ուսոնող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի թվով՝ 406 ուսոնող։