Commitment to Constructive Dialogue

Հանրային քաղաքականությունների մոնիթորինգ և բարելավում

Ծրագրի անվանումը. «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգ և բարելավում»

 

Կազմակերպության անվանումը. «Զարգացման սկզբունքներ» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 4,024,000  ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 3,621,600 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 402,400 ՀՀ դրամ:  

 

Իրականացման վայրը. ՀՀ

 

Ծրագրի նպատակն է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերվող փաստարկված հանրային քաղաքականության մշակում, բարելավում և մոնիթորինգ:

Նպատակին հասնելու համար ծրագրով նախատեսված է կլոր-սեղան քննարկումների նախաձեռնում ՀՀ գործող բոլոր ակտիվ ՔՀԿ-ների հետ միասին, փաստարկված հանրային քննարկումների արդյունքում ձևավորված կոնսեսիուսի արձանագրում և ՔՀԿ կոալիցիայի հիմնում, կանոնադրության հաստատում, անդամագրում և հռչակագրի ընդունում: Կոալիցիայի հիմնական գործառույթն է լինելու ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտում ռազմավարության մշակումը, որի մի մասը կազմելու է ծրագրի գործողության ժամանակահատվածը, ջատագովության և մոնիթորինգի իրականացումը: Կոալիցիան, իր գործունեության ընթացքում կառուցողական երկխոսության միջոցով իրականացնելու է ջատագովություն ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման հարցում և վերջնական հայեցակարգի հաստատում:

Ծրագրի արդյունքում կունենանք կայուն և կոնսեսիուսի արդյունքում ձևավորված հանրային քաղաքականություն, ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, ոլորտային ռազմավարություն և ՔՀԿ շահերը համախմբող մարմին՝ ՔՀԿ կոալիցիա և կապահովվի ծրագրի շարունակականությունն ու կայունությունը: