ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «Հայաստանում սոցիալական գովազդի մոնիթորինգ և հետազոտություն՝ որպես հանրային քաղաքականությունների բարելավման միջոցի»
Կազմակերպության անվանումը. «Աուդիո վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5,500,000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4,900,000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 600.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրերն ուղղված են ՀՀ-ում ընթացող հանրային քաղաքականությունների և հակակոռուպցիոն գործընթացների մոնիթորինգային վերլուծություններին, գնահատականներին, առաջարկների ձևավորմանը և հաշվետվությունների կազմմանը։
Հանրային կարծիքի ձևավորման և իրազեկության բարձրացման ոլորտում առանձնապես կարևորվում է ՀՀ-ում սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության մեխանիզմների ու արդյունավետության մոնիտորինգը։
Ծրագիրի նպատակն է ՀՀ-ում սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության իրականացման մեխանիզմների մոնիթորինգը։
Ծրագիրը բաղկացած է լինելու երեք փուլերից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում նախատեսվում է իրականացնել Հանձնաժողովի, ՀՀ կառավարության և գերատեսչությունների կողմից և հանրային ԶԼՄ-ների կողմից տարածված հանրային կարծիքի ձևավորման և իրազեկման ծրագրերի արդյունավետության գնահատումը, խնդիրների բացահայտումը և այդ խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը։
Ուսումնասիրությունն իրականացվելու է ինչպես իրավական ու բովանդակային, այնպես էլ տարածվող նյութերի ազդեցության գնահատականի և արդյունավետության տեսանկյունից։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը՝ ծրագրի ավարտին նախատեսվում է նաև նախաձեռնել սոցիալական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման խնդիրներով զբաղվող շահագրգիռ կողմերի կոալիցիայի ստեղծում, որում ընդգրկված կլինեն ինչպես քաղաքացիական հասարակության անդամներ, այնպես էլ պետական կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։