Commitment to Constructive Dialogue

Նախադպրոցական կրթության  այլընտրանքային, ծախսաարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում»

Ծրագրի անվանումը. «Նախադպրոցական կրթության  այլընտրանքային, ծախսաարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում»

 

Կազմակերպության անվանումը. «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ

 

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 4.544.640 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության

հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.046.940 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 449.660ՀՀ դրամ:   

 

Իրականացման վայրը. Կապան

 

Ծրագրի նպատակն է․Նպաստել ՀՀ կառավարության ընդունած 2019-2021թթ.-ի պետական  միջնաժամկետ        ծախսերի ծրագրի որոշման ներդրմանը իրականացնելով մոնիտորինգ Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում:  Մոնիտորինգը կնպաստի Կապան քաղաքում և Կապան համայնքի բնակավայրերում այլընտրանքային մոդելների ներդրմանը, քանի որ Կապանի 31 գյուղական համայնքներից միայն 5-ում են գործում նախաքդպրոցական ուսումնական հաստատություններ: Մյուս գյուղական համայնքներում նախադպրոցական հասակի երեխաների համար հասանելի չէ որևէ նախադպրոցական կրթական ծառայություն: Ծրագրի շրջանակներում կկատարվի այցելություններ և ուսումնասիրություններ Կապան քաղաքի 13 ՆՈՒՀ-երում և Կապան համայնքի Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ, Աճանան, Ներքին Խոտանան, Վերին Խոտանան, Նորաշենիկ,  Վաչագան գյուղերում: Ուսումնասիրությունների արդյունքում կընտրվեն գյուղական համայնքներ և Կապան քաղաքում գործող ՆՈՒՀ-եր, որտեղ կներդրվեն նախադպրոցական այլընտարանքային ծրագրային մոդելներ հաշվի առնելով  տվյալ համայնքի հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում այլընտրանքային մոդելներով ստեղծված նախադպրոցական կրթական ծառայությունները հասանելի և մատչելի  կդառնան երեխաների հետևյալ խմբերի համար`  Կապան քաղաքում ապրող երեխաներ, որոնք ընդգրկված չեն նախադպրոցական հաստատություններում,  գյուղում ապրող երեխաներ, որոնք չեն օգտվում նախադպրոցական որևէ ծառայություններից, նախադպրոցական հասակի հատուկ կարիք ունեցող երեխաներ, դպրոցահասակ երեխաներ, որոնք իրենց կարողություններով չեն համապատասխանում դպրոցի պահանջներին:

Ծրագրի գործողությունները՝

  1. Ծրագիրն կիրականացնի ուսումնասիրություն և կգնահատի Կապան քաղաքում, Կապանի բնակավայրերում նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման կարիքը, որի արդյունքում

1.2  կվերլուծվեն գործողության բացահայտված հնարավոր խնդիրները և ռիսկերը

1.3  կկազմակերպվեն երեք ֆոկուս խմբային քննարկումներ, կկազմվեն հարցաթերթիկներ, կիրականացվեն սոցիոլոգիական հետազոտություններ, կվերլուծվեն ստացված արդյունքները և կտպագրվեն:

  1. Կկազամակերպվի հանրային քննարկումներ ՀՀ կառավարության ընդունած 2019-2021 թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի բաղադրիչ հանդիսացող նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելների կիրառման վերաբերյալ, ներգրավելով կրթության ոլորտի փորձագետներ:

3.Ծրագրի շրջանակներում ընդգրկված 15 դաստիարակներ, 30 ծնողներ կվերապատրաստվեն այդ նպատակով կպատրաստվեն դաստիարակների, ծնողների, վերապատրաստման դասընթացների նյութեր, կկազմվեն ուղղորդվող փաթեթներ հարցաթերթիկներ:

4.Ծրագրի մոդելը կներկայացվի Կապան համայնքի ռազմավարական ծրագրում ընդգրկելու նպատակով:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝

  1. Ծրագիրը իրականացնելու դեպքում, ավելի շատ կազմակերպություններ` նախադպրոցական երեխաների դաստիարակությամբ զբաղբող պետական և ոչ պետական կազմակերպություններ, տեղեկացած կլինեն կառավարության որոշմանը նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման մասին:

1.1 Կապանի համայնքում և բնակավայրերում կներդրվեն նախադպրոցական այլընտրանքային ծախարդյունավետ մոդելներ:

  1. Նախադպրոցական կրթության ոլորտից դուրս մնացած երեխաները կընգրկվեն նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելներում:

2.1 Ծրագրի իրականացման ընթացքում կվերապատրաստվեն 15  դաստիարակներ, 30 ծնողներ:

2.2 Դաստիարակները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով: Կստեղծվեն ակտիվ ծնողական խմբեր, որոնք կաջակցեն այլընտրանքային մոդելների  ներդրմանը:

  1. Ծրագիրը կապահովի համագործակցությունը ՏԻՄ կառույցի ԶԼՄ-ի, բնակավայրերի վարչական պատասխանատուների հասարակական կազմակերպությունների միջև:

3.1 Կիրականացվի հանրային քննարկում  (կլոր սեղան), որտեղ կհրապարակվեն կատարած ուսումնասիրությունների արդյունքները, կքննարկվեն այլընտրանքային  մոդելների վերաբերյալ խնդիրները և արդյունավետ ուղիները: