Commitment to Constructive Dialogue

Մեկնարկեց «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար»  ծրագիրը

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար»  ծրագրի շնորհանդեսը: Այս ծրագիրը իրականացնում է «Իջևան» Երիտասարդական դաշինք» ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տավուշի մարզի սահմանամերձ  Այգեհովիտ և Վազաշեն համայնքների զարգացմանը:

Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Այգեհովիտ և Վազաշեն համայնքի ղեկավարները, Այգեհովիտ համայնքի  դպրոցի, մշակույթի տան տնօրենները և համայնքների բնակիչներ:

«Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար»  ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակը և առաջիկայում նախատեսվող գործողությունների շղթան: Ծրագրի ղեկավարը խոսեց նաև կառավարությանը առաջարկների փաթեթ ներկայացնելու մասին, որը պետք է ներառի փորձագիտական խմբի կողմից մշակված՝ սահմանամերձ հատվածի գոտիավորման և ականապատված տարածքների սեփականատերերին փոխհատուցման մասին որոշումների նախագծեր՝ այդ հատվածի բնակչության հանդեպ արդարության վերականգնման նպատակով:

Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու ծրագրի իրագործմանը:

Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը ևս ողջունեց ծրագրի իրականացումը, նշված նպատակներից կարևորելով հատկապես  գյուղմթերքի փառատոն հիմնելու գաղափարը, որն էլ իր հերթին կնպաստի գյուղական տուրիզմի զարգացմանը:

Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես դրականորեն արտահայտվեցին և նշեցին, որ իրենք նույնպես կօժանդակեն ծրագրի իրագործմանը:

Մմիջոցառման մասնակիցները ակտիվ էին, մասնակցում էին քննարկումներին և հետաքրքրված էին թեմայով: