Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիան «Արմենպրես» լրատվական գործակալության հետ կնքել է Համագործակցության հուշագիր: Փաստաթղթի շրջանակներում պետական լրատվական գործակալությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել կոալիցիային` թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված նրա գործունեության լուսաբանման, կոալիցիայի Հռչակագրում ամրագրված նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների հրապարակայնության ապահովման գործում:
Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի գործունեության թիրախային մարզերում և համայնքներում «Արմենպրես»-ը կներգրավի նաև մարզերում իր թղթակցային ցանցի ներուժը:
Հիշեցնենք, որ համագործակցության մեկնարկի մասին բանակցությունները սկսվեցին 2018թ․ նոյեմբերի 8-ին Կոալիցիայի երկրորդ նիստին: