
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետի և «Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ մարզպետարանում:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և «Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները՝ ակնկալելով Լոռու մարզպետի օժանդակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացման և համագործակցության ուղիները:
Լոռու մարզպետը ողջունեց ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օժանդակելու:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նորից հանդիպել և մանրամասն քննարկել հետագա անեիքները: