Commitment to Constructive Dialogue

Գավառում տեղի ունեցավ ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագրի շնորհանդեսը

Հունվարի 31-ին Գավառում մեկնարկեց ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագիրը: Այն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում՝  «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության զարգացման ինստիտուտ ՀԿ-ի կողմից:

Հանդիպման սկզբում ծրագրի ղեկավար Էլեոնորա Բեգոյանը ներկայացրեց ծրագրի հիմանական նպատակն ու նախատեսվելիք գործողությունները: Նա նշեց, որ կրթության ոլորտում դրական փոփոխություններին հասնելուն մեծապես կնպաստի կրթության ոլորտում գործող ՔՀԿ-ների ժամանակավոր կոալիցիայի ստեղծումը, որի օգնությամբ վերջիններիս կողմից արված առաջարկություններն ավելի լսելի կլինեն:

Այնուհետև ծրագրի փորձագետները ներկայացրին այն ուղղությունները, որոնք վերջիններս ուսումնասիրելու են և հանդես են գալու առաջարկություններով:

Հանդիպմանը ներկա էին քաղհասարակության կազմակերպությունների և հանրակրթական դպրոցի ներկայացուցիչներ:

«Արժանապատիվ սերունդ» ՍՀԿ նախագահ Ժաննա Ղուլոյանը կարևորեց նմանատիպ ծրագրի իրականացումը Գավառում և պատրաստակամություն հայտնեց անդամագրվել և իր ամբողջ ներուժն ուղղել կրթության ոլորտում առկա և մատնանշված խնդիրների լուծմանը: