Commitment to Constructive Dialogue

ՔՀԿ կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովը մեկնարկեց

Այսօր՝ փետրվարի 14-ին, Աղվերանում մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»(ԿԵՀ) ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովը:

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ աշխատաժողովի ընթացքում ներկայացվելու և քննարկվելու են 9 կոալիցիաների կողմից իրականցվող ծրագրերի աշխատանքները, կոալիցիայի զարգացման և մյուս կոալիցիաների հետ համագործակցության եզրեր գտնելու շուրջ.

«Այս քննարկումների արդյունքում աշխատաժողովի ավարտին մենք միասին կորոշենք ունենալ համագործակցության վերաբերյալ տեսլական, հայեցակարգ կամ ճանապարհային քարտեզ, որը կմշակվի և փաստաթղթի տեսք կստանա»,- ասաց Կարեն Զադոյանը:

Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանն իր խոսքում կարևորեց քաղհասարակության հզոր կոալիցիաներ ունենալը. «Ես միշտ ասել եմ, որ երկրի զարգացումը կախված է հակակշիռներից, եթե կարողանանք ստեղծել այդ հակակշիռները, կունենանք լավ երկիր: Պետք է ունենանք կայացած ՔՀԿ կոալիցիաներ, որոնք կկարողանան ինքնուրույն գոյատևել և ազդել հանրային քաղաքականությունների վրա»,- ասաց նա:

Ծրագիրն իրականցնող կոնսորցիումի անդամ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը մեծապես կարևորեց նման աշխատաժողովները, որոնց ժամանակ հաղորդակցությունը հենց հիմք է դառնում «ձեռք ձեռքի տալու», համախմբելու համար:

Այնուհետև 6 կոալիցիաների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին ԿԵՀ կողմից տարամադրված ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվող ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հանդիպած խնդիրները, որից հետո քննարկվում էին բարձրձայնված հարցերը և համատեղ լուծման տարբերակներ առաջարկվում:

Քննարկման հիմնական թիրախում էին տվյալ ոլորտում քաղաքականությունների մշակումը, երկխոսությունը կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ և կոալիցիայի հզորացման ուղիները:

Այսպիսով,

    • Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից իրականացվող «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիայի կողմից իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիայի կողմից իրականացվող համանուն ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված Հայկական բիզնես կոալիցիայի կողմից իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը ներկայացրեց կոալիցիայի կոնսորցիումի անդամներ Գագիկ Վարդանյանը և Սաթիկ Բադեյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված Հայկական կրթական ցանցի կողմից իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված «ՀամաԶարԿ» կոալիցիայի կողմից իրականացվող «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը: