«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իր գործունեության պահից իրականացնելով իրավապաշտպան գործունեություն և նպաստելով բարեփոխումների իրականացմանը հանրային տարբեր ոլորտներում, նախաձեռնել է սույն զեկույցի մշակումը և հրապարակումը։
Զեկույցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
Սույն զեկույցում պատասխան է տրվում այնպիսի հարցերին, թե՝
- ի՞նչ է անցումային արդարադատությունը և որո՞նք են դրա կիրառման մեխանիզմները,
- ինչպիսի՞ նախադրյալներ են անհրաժեշտ երկրում անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման համար,
- արդյո՞ք ՀՀ-ում անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության իրականացման մեխանիզմների համակարգ` հաշվի առնելով երկրի հասարակական կյանքում անկախացումից հետո մինչ այսօր տեղի ունեցած տնտեսական, սոցիալական, քաղաքական և իրավական գործընթացները:
Այնուհետև, ուսումնասիրվել են միջազգային փորձի հաջողված և ձախողված օրինակներ և դրանց հիման վրա ներկայացվում են Հայաստանում անցումային արդարադատության կիրառման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ։
Զեկույցում առաջարկությունները ներկայացվել են՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ինչպես նաև հետհեղափոխական շրջանում իշխող քաղաքական ուժի դրսևորած քաղաքական կամքը՝ ներդնելու անցումային արդարադատության այն մեխանիզմները, որոնք կբացառեն կոռումպացված և մոնոպոլիզացված տնտեսական միջավայր ունենալու ռիսկերը և կվերականգնեն վստահությունը արդարադատության և դատական իշխանության նկատմամբ:
Զեկույցը հասանելի է այստեղ։