Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ն 2019թ. փետրվարի 25-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրով նախատեսված ֆոկուս-խմբային քննարկումներ մանկավարժական, դպրոցական աշակերտական և ծնողական խորհրդի անդամների հետ։
Ֆոկուս-խմբային քննարկումներին մասնակցում էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի մանկավարժական, դպրոցական, աշակերտական, ծնողական, խորհրդի անդամները, ընդհանուր թվով 42 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի նախագահ՝ Մագդա Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և համագործակցելու պատրաստակամության համար:
Այնուհետև «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի մոնիտոր-հարցազրույցավարներ՝ Գևորգ Գրիգորյանը, Նունե Սարգսյանը, Հակոբ Դավթյանը և Էլեոնորա Դանիելյանը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակարետների, մանկավարժների, ծնողների և կառավարման խորհրդի անդամների հետ իրականացրեցին թվով 4 ֆոկուս-խմբային քննարկումներ հետևյալ խմբերով՝
- Դպրոցի աշակերտական խորհուրդ,
- Դպրոցի մանկավարժական խորհուրդ,
- Դպրոցի ծնողական խորհուրդ,
- Դպրոցի կառավարման խորհուրդ:
Ֆոկուս-խմբային քննարկումների շրջանակներում մասնակիցների հետ լրացվեցին ծրագրի սոցիոլոգի կողմից մշակված հարցաթերթերը։
Ֆոկուս-խմբային քննարկումներն իրականացվում էին բանավոր հարցազրույցի միջոցով, որը ձայնագրվում, սղագրվում և նկարահանվում էր մոնիտոր-հարցազրույցավարների կողմից:
Հանդիպման մասնակիցները մոնիտոր-հարցազրույցավարներին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին հանրակրթական ուսումնական հաստատությունններում բյուջեների նախագծման, հաստաման և հաշվետվողականության գործընթացների մոնիթորինգի մեթոդաբանությանը:
Հանդիպման մասնակիցները լրացրեցին գրանցման թերթիկները, դրանով իսկ հաստատելով իրենց մասնակցությունը ֆոկուս-խմբային քննարկումներին:
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շրջանակներում շարունակել համատեղ աշխատանքը, ծրագրով նախատեսված գործողությունների արդյունավետ իրականացման նպատակով։