ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից այլ օրենքների նախագծեր, որոնցով, ի թիվս այլնի, առաջարկվում է ընդլայնել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այդպիսի հնարավորություն ընձեռելով նաև հասարակական կազմակերպությանը, որը բխում է action popularis սկզբունքից։ Նշյալ նախագծերի, մասնավորապես՝ ՀԿ-ների կողմից շահառուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավասության տրամադրման վերաբերյալ վերլուծությունվերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմել է կարծիք-դիրքորոշում և առաջարկություններ։