Commitment to Constructive Dialogue

Էներգետիկայի ոլորտում կոալիցիա ձևավորած ՔՀԿ-ները քննարկեցին ոլորտի կարևորագույն խնդիրները. armenpress.am

ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող  «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորված` «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան անցկացրեց երրորդ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի քան երկու տասնյակ ՔՀԿ-ներից ձևավորված «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նպատակներից են` կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակումը և ջատագովումը, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը։

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նիստի ընթացքում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ»-ի Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը ներկայացրեց «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցի նախագիծը:

«Պետական գնումներ կատարողների մեծ մասն այդ համակարգից շատ մանրուքների չի տիրապետում: Այդ պատճառով մշակել ենք «Էներգաարդյունավետ գնումների ուղեցույց», որը պետական գնումներով զբաղվողներին ավելի պարզ լեզվով կբացատրի այդ գործընթացը»,- նշեց Բաբայանը:

Կոալիցիայի երրորդ նիստի ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից մեկի` «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը ներկայացրեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները,  ոլորտի օրենսդրական և քաղաքականության խնդիրները:

Աստղինե Պասոյանը նշեց, որ քննարկումներ են եղել կառավարության, համապատասխան գերատեսչությունների հետ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ ստորագրվել է հուշագիր, և այն դարձել է մեր կոալիցիայի լուսաբանող պաշտոնական գործընկերը:

Նիստի մասնակիցները քննարկումներ ունեցան նաև ՀՀ կառավարության ծրագրի էներգետիկ ոլորտի միջոցառումների և կոալիցիայի կարողությունների զարգացման վերաբերյալ:

Մանրամասները: