Commitment to Constructive Dialogue

Քննարկում ընտանեկան բռնության, դրա դրսևորումների ու կանխարգելման միջոցների վերաբերյալ

Մարտի 13-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, ««Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվեց «Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված ֆոկուս խումբ-քննարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
 
Ֆոկուս խումբ-քննարկմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձինք` ընդհանուր թվով 11 մասնակից։
Ռոզա Ավագյանը ներկայացրեց ծրագիրը, նպատակը և գործողությունների հաջորդականությունը: Սոցիոլոգ Գայանե Գրիգորյանը հարցերի և ֆիլմերի միջոցով ներկայացրեցին, թե ի՞նչ է ընտանեկան բռնությունը, նպաստող գործոնները, տեսակները և այլն:
 
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները՝ գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը: Ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության համաձայնություն: