Մարտի 7-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ֆոկուս-խմբային քննարկումը:
Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ:
Ֆոկուս-խմբային քննարկումը իրականացվում էր Ալավերդու ՍԱՏԳ-ին կից համակարգող խորհրդի անդամների հետ:
Ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափորոշիչները, որոնք վերաբերում են աջակցող ցանցին: Չափորոշիչները քննարկելուց հետո մասնակիցներին տրվեցին հարցաթերթեր, որտեղ նրանց կողմից 1-5 բալանոց սանդղակով կատարվեց գնահատում:
Ալավերդու ՍԱՏԳ-ին կից համակարգող խորհրդի անդամները նշեցին, որը համագործակցային կապը ՏԻՄ-երի, համայնքի ղեկավարի հետ բավականին ուժեղ է և փոխհամագործակցության շնորհիվ իրենց աշխատանքն առավել արագ, հեշտ և կազմակերպված է ստացվում: