Մարտի 20-ին և 21-ին Մարտունի և Արմավիր քաղաքներում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհ ստացած «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն (ՄԶՄԿ) ու «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն համատեղ իրականացրին հանրային քննարկումներ՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։
Հանդիպումների նպատակն էր քննարկել ՀՀ 4 մարզերում՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը, հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացները՝ վեր հանելու խնդրի էությունը, հիմնական բացթողումները, մարզերում խնդրի յուրահատկությունները, ինչպես նաև բարելավման հիմնական ուղղություններն ու քայլերը:
Հանրային քննարկումներին ներկա էին 4 մարզերի մարզպետարանների աշխատակիցներ, ՏԻՄ ծառայողներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ծնողներ, հաշմանդամություն ունեցող անձիք/նրանց ծնողները, մանկապարտեզների աշխատակիցներ և այլն։
Հանդիպումներն անցան բուռն քննարկումների մթնոլորտում․ համընդհանուր ներառական կրթության գաղափարն ու իրականացման մեխանիզմները թերևս ամենից ոչ միանշանակ գնահատականներ ստացող թեմաներից են հայ հասարակության մեջ։ Քննարկումներից նախնական պարզ դարձավ, որ ներառական կրթության վերաբերյալ մասնակիցների մոտեցումները ծայրահեղ տարբեր են, բայց մեկ բան պարզ է, անկախ ներառականության գաղափարի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից՝ դրա իրականացման մեխանիզմներն ու առկա արդյունքները հիմնականում գոհացուցիչ չեն ու արդարացի դժգոհությունների կարգավորման ու լուծման հնարավորություններն էր, որ փորձեցինք հասկանալ հանրային քննարկման արդյունքում։
Հավաքված առաջարկներն ամփոփվելու են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետների կողմից և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի կայացման ճանապարհին հանրային կարծիքը հաշվի առնելու համար։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում համահամայնքային քննարկումների արդյունքների վերլուծություն