Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի շրջանակներում մարտի 26-ին Ալավերդու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումը՝ աջակցման կենտրոնի աշխատակիցների հետ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի կոնսորցիումի անդամ՝«Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի նախագահ Արթուր Մելիքսեթյանն այս անգամ մասնակիցների հետ քննարկեց ուսուցիչների կողմից անհատական ուսուցման պլաններ կազմելու հետ կապված խնդիրները:
Հանդիպման մասնակիցների կարծիքով անհրաժեշտ է հետևողական վերաբերմունք և վերահսկողություն ԱՈՒՊ-ների ժամանակին կազմելու վրա, քանի որ այս մասով առկա են լուրջ խնդիրներ:
Արթուր Մելիքսեթյանը նշեց նաև օրենսդրական առաջարկությունների փաթեթի մասին, որտեղ կարող են տեղ գտնել նաև նրանց առաջարկությունները:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը:
Հավելենք, որ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝
«Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից: