Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի շրջանակներում մարտի 26-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ Ալավերդու կոորդինացիոն ոլորտային խմբի անդամների հետ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի կոնսորցիումի անդամ՝«Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի նախագահ Արթուր Մելիքսեթյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, ինչպես նաև ծրագրի մեկնարկման պահից մինչև հիմա կատարված գործողությունները:
Հանդիպման մասնակիցները խոսեցին իրենց համայնքում գործող ներառական մանկապարտեզի մասին և մի շարք ծրագրերի մասին, որոնք իրականացվել են համայնքապետարանի հետ միասին՝ ներառական միջավայր ստեղծելու համար:
Արթուր Մելիքսեթյանը նշեց նաև օրենսդրական առաջարկությունների փաթեթի մասին, որտեղ կարող են տեղ գտնել նաև նրանց առաջարկությունները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները ներկայացրեցին, ինչպես նաև հայտնեցին իրենց պատրաստակամությունը ամեն կերպ օժանդակել ծրագրի իրականացմանը:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: