«Ունենալով հակակոռուպցիոն ուժեղ փաստաթղթեր, ռազմավարություններ, եթե դրանք չեն իրականացվում, հանրության սպասելիքներն այդ առումով չեն իրականանում: Ինչ-որ ժամանակ անց սկսվում է նոր ռազմավարություն գրվել, գործողություններ են գրվում, որոնց տակ գրվում է, որ դրանք կատարվել են, ինչի պատճառով հանրային կյանքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում շատ կարեւոր է անցյալի մեր սխալներից դասեր քաղելու եւ թույլ չտալու սխալներ՝ նոր ռազմավարությունը մշակելու համար»,- այսօր` «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով երկօրյա համաժողովի ժամանակ, իր խոսքում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: