Երեկ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում Դավիթ Սանասարյանը գրել էր, թե «իրականում անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերում»:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մասնակցում էր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին, ՊՎԾ աշխատակիցների գործով կառույցի պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունը ո’չ հերքեց, ո’չ էլ հաստատեց: