Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ապրիլի 2-ին կայացավ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ Շիրակի մասնաճյուղի տնօրեն՝ Արթուր Զաքարյանը, ՓՄՁ ոլորտի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ Շիրակի մասնաճյուղի տնօրեն՝ Արթուր Զաքարյանը: Նա կարևորեց ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում համագործակցել Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների հետ։
Արթուր Զաքարյանը ներկայացրեց ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը: «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ նախագահ Մարզպետունի Զադոյանը հանդես եկավ առաջարկով, նշելով դրա կարևորությունը և խնդրեց, որ այդ առաջարկը ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ը նույնպես ներկայացնի համապատասխան մարմիններին: