Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել «Իմ Քայլ՝ հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես ներդրումային համաժողովը։
Համաժողովին մասնակցել է նաև Վարդենիկի «Համայնքի զարկերակ» ՀԿ-ն և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը։ ՀԿ նախագահ, ՍՁ ղեկավար Արտուշ Խաչատրյանը համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Համայնքի զարկերակ» ՀԿ-ին տրամադրված ենթադրամաշնորհային ծրագիրը, որը շրջանակներում արդեն փոփոխություններ են կատարվել Վարդենիկ համայնքի հնգամյա զարգացման ծրագրում`որպես նոր ուղղություններ ներառելով տուրիզմն ու օրգանիկ գյուղատնտեսությունը։
Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 29-ին Վարդենիկում կազմակերպվելու է ավելուկի առաջին փառատոնը, որին հրավիրվեցին մասնակցել և ավելուկ հյուսել համաժողովի մասնակիցները, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։
«Համայնքի զարկերակ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։