Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին Chatham house ձևաչափով տեղի ունեցավ «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. ներդրման հնարավորություններն ու խնդիրները խորագրով կլոր սեղան-քննարկում:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանի ողջույնի իր խոսքում ներկայացրեց ԿԵՀ ծրագիրը, դրա նպատակները: Նա նշեց, որ հանդիպումը անցկացվում է առանց հղումների իրավունքի:
ՓՄՁ համագործակցության հիմնադրամի փոխնախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց Հայաստանում բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման նախապատմությունը, դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Նա մատնաննշեց նաև ոլորտում առկա խնդիրները: Հակոբ Ավագյանը ներկայացրեց նաև միջազգային փորձը՝ բերելով Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի օրինակները:
Ելույթ ունեցավ նաև ՄԻՊ գրասենյակի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ով ներկայացրեց, Բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հետ կապված իրավական կարգավորման խնդիրներն ու սահմանափակումները:
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրեց Գյումրիի և Գավառի պիլոտային գրասենյակների գործունեությունը և Բիզնես հաշտարարի գրասենյակի վերաբերյալ ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում մայիս ամսվա ընթացքում իրականացված առցանց հարցման տվյալները:
Քննարկման մասնակիցները մի շարք հակասական փաստարկներ ներկայացրեցին: Կարծիք հնչես, որ Բիզնես հաշտարարը պետք է լինի անկախ, մասնագիտական մարմին, որն ազդեցություն կունենա: Ընդգծվեց նաև, որ Բիզնես հաշտարարը հատկապես անհրաժեշտ է փոքր և միջին ձեռնարկատերերին:
Բերվեցին օրինակներ, երբ փոքր կամ միջին բիզնեսը դադարեցրել է գործունեությունը տարբեր խնդիրների ինքնուրույն լուծում տալ չկարողանալու պատճառով և արդյունքում ունեցել են միայն կուտակված վարկեր:
Բերվեց նաև ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրման և կայացման օրինակը:
Քննարկման վերջում ամփոփվեց, որ Բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կա, որ վերջինիս վերաբերյալ նախագիծը պետք է մեկ անգամ ևս վերանայվի ՄԻՊ հետ համագործակցելով՝ գործառույթների կնրկնություններից խուսափելու համար, և որ պետք է հասկանալ, թե ինչպես պետք է այն առաջ տանել:
«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։