Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդներն հանուն իրենց ապագայի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ագապե Վորլդ» ԵՀԿ-ն մայիսի 14-ին ժամը 14.00-ին Ճամբարակի «Վորլդ Վիժն» կազմակերպության հանդիպումների սրահում կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ Ճամբարակ խոշորացված և հարակից համայնքի երիտասարդների հետ:
Հանդիպմանը ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ, Վորլդ Վիժն Հայաստան ՀԿ-ի աշխատակիցներ, երիտասարդներ, ծրագրի ներկայացուցիչներ: Կազմակերպության նախագահ Արտուր Սենեքերիմյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանդիպման նպատակը. այն էր՝ ներկայացնել կատարված հետազոտության արդյունքերը, վեր հանված հիմնական խնդիրները:
Հանդիպումը վարում էր «ԳՈՒՄ» ՀԿ նախագահ Արտաշես Տորոզյանը: Նա նախ ներկայացրեց դեմ առ դեմ, խորին հարցման արդյունքերը, ու նշեց, թե երիտասարդները հիմնականում ինչ խնդիրների առաջ են կանգնում իրենց զարգացման ճանապարհին:
Վերջինս նշեց, որ այս հետազոտությունը շատ արժեքավոր է հմայնքապետարանի համար, կարող է այն վերցնել և առաջնորդվել հետագա քայլեր իրականացնելիս:
Վեր հանված հարցերի շուրջ մասնակիցները խմբային քննարկումներ ունեցան ու դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ արվեցին:
Հավելենք, որ նախատեսվում է ծրագրի շրջանակներում մշակել ռազմավարություն և այս խնդիրների լուծման ուղիները տեղ կգտնեն այդտեղ: