Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանանկներում մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման նախադրյալների թեմայով քննարկում:
Նշենք, որ ծրագիրն իրագործվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց Բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ստեղծման նպատակը, «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը և այն, թե ինչ է իրենից ներկայացնում բաց երիտասարդական աշխատանքն ընդհանրապես:
Ծրագրի շրջանակներում իրականացվածը ներկայացնելիս քննարկվեց նաև բաց երիտասարդական կենտրոնների գլխավոր հատկանիշները, երիտասարդական աշխատողի համար առկա/մշակվող չափանիշները, վարքագծի կանոնները, թե ինչպես են պատկերացնում այս ոլորտում մասնագիտանալու գործընթացը: Նշվեց նաև այն մասին, որ կա պետական մակարդակով երիտասարդական աշխատողի վերապատրասըման հնարավորություն, թե ինչպես են իրենք աշխատում տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ երիտասարդության հետ կապված արդի խնդիրները, գերակայությունները առանձնացնելու նպատակով, խոսեցին միջաղգային փորձից, իրենց կազմակերպության ծավալած գործունեությունից, հաջողություններից և ձեռք բերումներից: Որպես օրինակ նշվեց, որ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինների հետ ունեցած քննարկումների արդյունքում հասել են նրան, որ խոստացել են բացել համայնքային երիտասարդական աշխատողի հաստիք:
Ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունը, մշակված զեկույցը և հետազոտությունների արդյունքում մշակված առաջարկությունների փաթեթը առանձին բաժիններով ներկայացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարություններին:
Հավելենք, որ քննարկմանը ներկա էին երիտասարդների հետ աշխատող տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԲՈՒՀ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: