Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող, «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագրի շրջանակներում մայիսի 20-ին տեղի ունեցավ «Էներգետիկ կոոպերատիվների կիրառելիությունը Հայաստանում» թեմայով քննարկում:
Հանդիպումը կազմակերպվել էր Մարդկային զարգացման միջազգային կազմակերպության կողմից՝ Chatham house ձևաչափով:
Ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը ներկայացրեց «Սեփական կարիքների նպատակով ՎԷ արտադրությունը՝ որպես համայնքների կայուն երաշխիք» թեման:
Ելույթով հանդես եկավ նաև Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետի տեղակալ Սևակ Բաբայանը: Նա ներկայացրեց վիրտուալ փոխհոսքերի կարգավորման առնչությամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները:
Աստղինե Պասոյանը արձագանքելով հնչեցված կարծիքներին խոսեց սպառողական կոոպերատիվների, միկրոցանցերի առավելություններից, դրանց առկայության պարագայում համայնքի ակնկալվող խնայողություններից, բերվեց Արթիկի հաջողված օրինակը:
Քննարկում ծավալվեց նաև արևային վահանակների կիրառման տարբեր հնարավորություններից, հաջողված դեպքերից, էներգետիկ կոոպերատիվների գործունեության հետ կապված հարկային խնդիրներից, բնապահպանական տարածքների օգտագործման բացառումներից (օր. արոտավայրերի բացառումը) և այլն։
«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։