Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող, «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն մայիսի 21-ին անցկացրեց ծրագրի համանուն թեմայով հանրային քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Կապան համայնքի ՆՈՒՀ-ի տնօրեններ, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Հայրապետյանը, Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Հենրի Բաղդասարյանը, ՔՀԿ-ի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ և ծրագրի ղեկավար՝ Ս․ Մարտիրոսյանը, ով շնորհակալություն է հայտնեց հանրային քննարկման մասնակիցներին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և համագործակցելու պատրաստակամության համար, ինչպես նաև ներկայացրեց նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնման և մշտադիտարկման կարևորությունը: Նա նշեց նաև, որ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ կառավարության ընդունած 2019-2021թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի որոշման ներդրմանը՝ իրականացնելով մոնիթորինգ Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում: Վերջինս նշեց, որ ծրագրի շրջանակներում ընդգրկված 20 դաստիարակներ և 25 ծնողներ կվերապատրաստվեն:
Հավելենք, որ ծրագրի մոդելը կներկայացվի Կապանի համայնքապետարան, Կապան համայնքի ռազմավարական ծրագրում ընդգրկելու նպատակով:
Ծրագրի փորձագետ՝ Լիլիթ Առաքելյանը հանրային քննարկման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակը, որն է.
- Նախադպրոցական ծառայությունների ներդրման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության այլընտրանքային մոդելների կիրառմում և մշտադիտարկում Կապան համայնքում,
- Նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելները հասանելի և մատչելի դարձնել Կապան համայնքում
- Ծրագրի շրջանակներում ընդգրկված 20 դաստիարակների և 25 ծնողների վերապատրաստման դասընթացներ,
- Հանրային քննարկման կազամակերպում ՀՀ կառավարության ընդունած 2019-2021 թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի բաղադրիչ հանդիսացող նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելների կիրառման վերաբերյալ, ներգրավելով կրթության ոլորտի փորձագետներ,
- Ծրագրի մոդելը ներկայացնել Կապան համայնքի ռազմավարական ծրագրում ընդգրկելու նպատակով:
Նա ներկայացրեց նաև ծրագրի շրջանակներում իրականացված այլ գործողություններ՝ ծրագրի ֆինանսական գործունեության, Կապան խաշորացված համայնքում գործող 12 և Կապանի տարածաշրջանի 4 վարչական բնակավայրերում ՝ Ծավ, Դավիթբեկ, Արծվանիկ, Սյունիք գյուղական համայնքներում գործող ՆՈՒՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու հետ կապված:
Հանրային քննարկման շրջանակներում ծրագրի սոցիոլոգ՝ Անուշ Մեժլումյանը հանրային քննարկման մասնակիցներին ներկայացրեց Նախադպրոցական կրթություն հասանելիության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության վերլուծությունը, որում անդրադարձ կատարվեց հետազոտության նպատակներին, հետազոտության իրականացման փուլերին, հետազոտության արդյունքում ստեղծված մոդուլային տարբերակներին, ինչպես նաև հարցման մասնակիցների ժողովրդագրական տվյալներին: Սոցիոլոգը ներկայացրեց նաև հետազոտության շրջանակներում իրականացված ֆոկուս խմբային քննարկման արդյունքների վերլուծությունը:
Ելույթով հանդես եկավ նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Հայրապետյանը, ով շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում» թեմայով հանրային քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև գոհունակություն հայտնեց «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի և Կապանի համայնքապետարանի միջև արդյունավետ և կառուցողական համագործակցության համար:
Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ «Միջնաժամկետ ծախսերի ծրագրի բաղադրիչ հանդիսացող նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելության այլընտրանքային մոդելների կիրառման, ինչպես նաև դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման ուղիների վերաբերյալ ոլորտային առաջարկությունների փաթեթի նախապատրաստում» ֆոկուս խմբային քննարկումների տեսքով, որին մասնակցում էին Կապան համայնքի ՆՈՒՀ-ի տնօրենները:
Կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը, կարևորելով ծրագրի շրջանակներում Կապանի համայնքում և բնակավայրերում նախադպրոցական այլընտրանքային ծախարդյունավետ մոդելների ներդրումը և կիրառումը: