Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ այցելություն Վանաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ՝ դիտարկում իրականացնելու նպատակով:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանի և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի ղեկավար Արթուր Մելիքսեթյանի կողմից մանկապարտեզի աշխատակիցներին տրվեց դիտարկման թերթիկ, որից հետո կատարվեց շրջայց մանկապարտեզում առկա պայմաններին ծանոթանալու նպատակով:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: