Հունիսի 12-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ հանրային քննարկում ՔՀԿ-ների մասնակցությամբ՝ նվիրված 2020-2022 միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի քննարկմանը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից կողմից գործարկվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագրի ղեկավար, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանը մասնակիցների թվում էր։
Քննարկում ծավալվեց այն մասին, որ բյուջետային ծրագիրը պարունակում էր միջուկային էներգիայի, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերի հետ կապված խոշոր համակարգային ավտանգության ծրագրեր, սակայն որևէ հստակեցում չկար Հայաստան-Վրաստան փոխկապակցման համար, որևէ հատկացում չկար նաև էլեկտրաէներգիայի հաշվեկշռի համար, 2-րդ Ազգային էներգարդյունավետության գործողությունների ծրագրի մշտադիտարկման և 3-րդ Ազգային էներգարդյունավետության գործողությունների ծրագրի մշակման համար։ Մյուս կողմից, 1 միլիարդ դրամ է հատկացվում արևային էներգահամակարգերի և արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար։
«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կոալիցիան իր դիրքորոշումը հայտնեց, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պետք է փոխարենը ներդրումներ կատարի քաղաքականությունների մշակման և մասնավոր սեկտորի գրավմանն ուղղված բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման մեջ։