Հունիսի 13-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի գրասենյակում տեղի ունեցավ ԿՏՄ բյուջեի հանրային քննարկում: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված «Հայկական կրթական ցանց» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան ի դեմս ցանցի համակարգող «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի, ցանցի անդամ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամաի տնօրեն Խաչիկ Աբաջյանի և «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի նախագահ Մագդա Գևորգյանը մասնակցում էին հանրային քննարկմանը:
Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով ներկայացրեց բյուջեի նախագիծը՝ անդրադառնալով բյուջեում ներառված բոլոր հիմնական բաժիններին և նախատեսվող ծրագրերին:
Հայկական կրթական ցանցի անդամ կազմակերպությունների ղեկավարները քննարկման ընթացքում հանդես եկան կրթական ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկույթուններով, որոնք արժանացան ԿՏՄ ղեկավարության և ներկայացուցիչների հավանությանը:
Կարևորելով ՀՀ կրթական ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում բոլոր շահագրգիռ կողմերի և մասնավորապես՝ հանրային հատվածի մասնակցության ապահովումը, ԿՏՄ ղեկավար Ա. Շագաֆյանը հանդես եկավ համագործակցության ընդլայնման նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայկական կրթական ցանցի անդամ կազմակերպություններին ակտիվ և բովանդակային մասնակցություն ունենալու ՀՀ կրթության տեսչական մարմնի և վերջինիս մարզային կառույցների գործունեության ընթացքում: