Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան֊փորձագետ Նարեկ Ենոքյանն ու Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Մարատ Ատովմյանը, Համայնքային հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: ՄԻՊ աշխատակազմում հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղարը և իր տեղակալը ներկայացրեցին հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, որոշ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են Պաշտպանին դիմող քաղաքացիների թվի աճի մասին: Նրանք ներկայացրեցին նաև հաստատության զարգացման հեռանկարները և ինչպես ենք դրանք արտացոլված բյուջետային հայտում: Քննարկման մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին աշխատակազմի ներկայացուցիչներին: